Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ասում են...

Ասում են...
09.12.2014 | 00:17

...թե հենց այնպես չէ Հովիկ Աբրահամյանը կառավարությանը տասներկու օր անընդմեջ ուղարկել Սուրբ Ծննդյան ու Ամանորի արձակուրդների: Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, Արգամիչը մեկնելու է արտերկիր, ինչն էլ իր հերթին շղթայական «ռեակցիա» կառաջացնի «տքնանքից հոգնատանջ», առանց այդ էլ «աշխատելուց» շատ «քայքայված» կառավարության անդամների մոտ, ովքեր նույնպես հետևելով վարակիչ «վատ» օրինակին` կմեկնեն արտասահման` էկզոտիկ երկրներում վայելելու Ամանորը` իրենց հետ տանելով նաև հայաստանյան «արտարժույթը»:

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ